Կայքերի ստեղծում
Կայքը ձեր բիզնեսի առցանց ներկայության կարևոր հիմքերից մեկն է։ Այն օգնում է ձևավորել բրենդի պատկերը և առանձնանալ մրցակիցներից։ Կայքը ստեղծում է վստահություն, հեշտացնում է կապը հաճախորդների հետ։ Եթե ունեք կայք, Ձեր բիզնեսը հասանելի է միշտ՝ անկախ վայրից և ժամանակից։

Ինչպե՞ս ենք աշխատում
Կայքի նախագծում
Կայքի ստեղծման ամբողջ գործընթացը կազմակերպվում է հաճախորդի հետ համագործակցելով։ Միասին որոշվում է կայքի դիզայնը, կառուցվածքը, բաժինները՝ հաշվի առնելով բիզնեսի կամ ծառայության առանձնահատկություններն ու հաճախորդի նախընտրությունները։ Եթե չունեք լոգո, խնդիր չէ՝ մենք այն կստեղծենք։
WordPress համակարգ
Կայքը ստեղծվում է WordPress համակարգի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս հետագայում ինքնուրույն կատարել փոփոխություններ, ավելացնել նոր նյութեր, նկարներ կամ թարմացնել արդեն առկա բովանդակությունը՝ առանց ծրագրավորման լեզուներին տիրապետելու։
Աշխատանքի ընթացքը
Կայքի ստեղծման ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի առցանց հետևելու աշխատանքների ընթացքին, տեսնելու կատարված փոփոխությունները և ներկայացնելու իր առաջարկներն ու դիտարկումները։ Անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան շտկումներ՝ մինչև վերջնական տարբերակի հաստատումը։
Ցուցադրումը տարբեր սարքերում
Կայքը ստեղծվում և հարմարեցվում է այնպես, որ պատշաճ ցուցադրվի տարբեր սարքերում՝ համակարգիչներում, պլանշետներում և բջջային հեռախոսներում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կայքի օգտագործման հարմարավետությանը, արագագործությանը և կայուն աշխատանքին։
Տեխնիկական կարգավորումներ
Ապահովում ենք կայքի աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական կարգավորումը՝ SSL անվտանգության վկայականի միացում։ Կայքի պատրաստումից հետո հաճախորդին տրամադրվում է կառավարման հասանելիություն, ցանկության դեպքում անհրաժեշտ բացատրություն, որպեսզի հետագայում հնարավոր լինի ինքնուրույն կատարել պարզ փոփոխություններ և թարմացնել կայքի բովանդակությունը։
Ստեղծման ժամկետներ
Կայքի ստեղծման միջին ժամկետը կազմում է 20–30 օր։ Աշխատանքի տևողությունը կարող է փոփոխվել՝ կախված կայքի ծավալից, կառուցվածքից, անհրաժեշտ գործառույթներից և աշխատանքի բարդությունից։
Արժեք և սպասարկում
Կայքի ստեղծման արժեքը սկսվում է 80 000 դրամից։ Վերջնական արժեքը որոշվում է կայքի ծավալից, դիզայնից և անհրաժեշտ հնարավորություններից կախված։
Արժեքի մեջ ներառված է նաև կայքի 100-օրյա անվճար սպասարկումը։ Այդ ժամանակահատվածում տրամադրվում է խորհրդատվություն, աջակցություն կայքի օգտագործման հետ կապված հարցերի դեպքում, ինչպես նաև կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ։
Դոմենի և հոսթինգի արժեքը ներառված չէ 80 000 դրամի մեջ։ Պարզ լեզվով ասած դա կայքի «կոմունալ»-ների վճարն է, որն ապահովում է կայքի ներկայացված լինելը համացանցում։ Դոմենի և հոսթինգի արժեքը կազմում է մոտ 20 000 դրամ՝ 1 տարվա համար։
Ունե՞ք հարցեր
Զանգահարեք՝ 055 24 28 11։
Սիրով կպատասխանենք Ձեր հարցերին և կօգնենք ընտրել Ձեր պահանջներին համապատասխան կայքի տարբերակը։