Լոգոների ստեղծում

Լոգոն պարզապես գեղեցիկ պատկեր կամ նշան չէ․ այն ձեր բրենդի դեմքն է։ Հենց լոգոն է հաճախ ստեղծում առաջին տպավորությունը, օգնում առանձնանալ մրցակիցներից և հեշտությամբ հիշվել հաճախորդների կողմից։ Ճիշտ ընտրված լոգոն մեկ հայացքով փոխանցում է ձեր բիզնեսի ոճն ու ինքնությունը։

Ինչպե՞ս ենք աշխատում

Լոգոյի գաղափարի ձևավորում

Լոգոյի ստեղծման աշխատանքը սկսվում է Ձեր բիզնեսի, ծառայության կամ ապրանքանիշի առանձնահատկությունները հասկանալուց հետո։ Միասին քննարկում ենք նախընտրելի ոճը, գույները և այն տպավորությունը, որը պետք է փոխանցի լոգոն։

Անհատական դիզայն

Յուրաքանչյուր լոգո ստեղծվում է անհատապես՝ տվյալ բիզնեսին կամ նախագծին համապատասխան։ Նպատակն է ստանալ պարզ, հիշվող և ճանաչելի տարբերանշան, որը հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել ինչպես համացանցում, այնպես էլ տպագիր նյութերի վրա։

Աշխատանքի ընթացքը

Լոգոյի ստեղծման ընթացքում ներկայացվում են նախնական տարբերակներ, որոնցից կարող եք ընտրել Ձեզ առավել համապատասխան լուծումը։ Ընտրված տարբերակի վերաբերյալ կարող եք ներկայացնել Ձեր առաջարկներն ու դիտարկումները։ Անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան շտկումներ՝ մինչև վերջնական տարբերակի հաստատումը։

Ֆայլերի տրամադրում

Աշխատանքի ավարտից հետո տրամադրվում են լոգոյի բարձրորակ ֆայլերը՝ տարբեր կիրառությունների համար։ Դրանք կարող եք օգտագործել կայքում, սոցիալական ցանցերում, այցեքարտերի, գովազդային նյութերի, ցուցանակների, փաթեթավորման և այլ նպատակներով։

Ստեղծման ժամկետներ

Լոգոյի ստեղծման միջին ժամկետը կազմում է 5–10 օր։ Ժամկետը կարող է փոփոխվել՝ կախված աշխատանքի բարդությունից և անհրաժեշտ շտկումների քանակից։

Արժեք

Լոգոյի ստեղծման արժեքը սկսվում է 25 000 դրամից։ Վերջնական արժեքը որոշվում է կախված աշխատանքի բարդությունից և անհրաժեշտ տարբերակների քանակից։

Մինչ աշխատանքի մեկնարկը նախապես համաձայնեցվում են արժեքը և ժամկետը։

Այցեքարտեր և բուկլետներ

Ստեղծում ենք այցեքարտերի և բուկլետների դիզայն՝ Ձեր բիզնեսի ոճին և գործունեության ոլորտին համապատասխան։ Դիզայնի մեջ համադրվում են լոգոն, գույները և անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ապահովելով գրավիչ ու պրոֆեսիոնալ տեսք։ Նախնական տարբերակը ներկայացվում է հաստատման, իսկ անհրաժեշտության դեպքում կատարվում են շտկումներ մինչև վերջնական տարբերակի տրամադրումը։

Այցեքարտի դիզայնի ստեղծման արժեքն է 20 000 դրամ։ 

Բուկլետի դիզայնի ստեղծման արժեքն է 29 000 դրամ։ 

Ուշադրություն․ 2-ը միասին պատվիրելու դեպքում կստանաք 1 000 հատ այցեքարտ՝ ՆՎԵՐ։

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք՝ 055 24 28 11։
Սիրով կպատասխանենք Ձեր հարցերին և կօգնենք ընտրել Ձեր պահանջներին համապատասխան լոգոյի, այցեքարտի կամ բուկլետի տարբերակը։

Scroll to Top