Երգերի ստեղծում
Երբեմն մեկ երգը կարող է ասել ավելին, քան հազարավոր բառերը։ Նվիրեք անհատական երգ՝ արտահայտելու Ձեր սերը, երախտագիտությունը կամ ջերմ զգացմունքները։ Անհատական երգը պարզապես նվեր չէ․ այն պատմություն է՝ վերածված երաժշտության, որը կհուզի, կզարմացնի և կհիշվի երկար տարիներ։







Ինչպե՞ս ենք աշխատում
Երգի գաղափարի ձևավորում
Յուրաքանչյուր երգ ստեղծվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով Ձեր նախընտրությունները՝ սկսած բառերի բովանդակությունից մինչև երաժշտության ոճն ու ընդհանուր հնչողությունը։ Նպատակն է ստանալ ինքնատիպ և հիշվող երգ, որը կարտահայտի Ձեր միտքը, զգացմունքները կամ գաղափարը։ Ցանկության դեպքում երգի համար կարող եք պատվիրել հոլովակ։
Աշխատանքի ընթացքը
Երգի բառերն ու երաժշտական ոճը համաձայնեցնելուց հետո փոխանցում եք կանխավճար։ Սկսվում են ստեղծման աշխատանքները։ Ամբողջ գործընթացի ընթացքում պահպանվում է կապը պատվիրատուի հետ՝ անհրաժեշտության դեպքում աշխատանքի ընթացքը քննարկելու և մանրամասները հստակեցնելու համար։ Աշխատանքն իրականացվում է ամբողջությամբ առցանց, ինչը թույլ է տալիս խնայել ժամանակ և գումար։
Ստեղծման ժամկետներ
Երգի պատրաստման ժամկետը 3–7 օր է։ Այն կարող է փոխվել՝ կախված ստեղծագործության ծավալից և պատվերի առանձնահատկություններից։
Աշխատանքի ավարտից հետո տրամադրվում է պատրաստի երգը՝ բարձրորակ աուդիո ֆայլի տեսքով։
Արժեք
Երգի ստեղծում (բառերը գրում ենք մենք) — 22 000 դրամ։
Երգի ստեղծում (բառերը տրամադրում եք Դուք) — 18 000 դրամ։
Երգի ստեղծում հոլովակով (Կադրերը տրամադրում եք Դուք) — 28 000 դրամ։
Երգի ստեղծում հոլովակով (Կադրերը ստեղծում ենք մենք) — 97 000 դրամ։
Ուշադրություն․ Երգը (հոլովակը) չհավանելու դեպքում ոչինչ չեք վճարում, իսկ կանխավճարը՝ վերադարձնում ենք։
Ունե՞ք հարցեր
Զանգահարեք՝ 055 24 28 11։ Սիրով կպատասխանենք Ձեր հարցերին։
Օրինակներ՝ մեր աշխատանքներից
Ներկայացված երգերը մեր ստեղծագործական աշխատանքի օրինակներն են և չեն հանդիսանում անհատական պատվերով ստեղծված երգեր։ Անհատական պատվերով ստեղծված երգերը մենք չենք հրապարակում՝ հարգելով պատվիրատուների իրավունքները։